HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Բոլոր քաղաքացիների համար թոշակները կբարձրանան առնվազն 3000 դրամով

Կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախորդ նիստում թոշակների բարձրացման որոշում է ընդունվել, սակայն մարզային այցերի ժամանակ պարզել է, որ ոչ բոլոր քաղաքացիների թոշակն է բարձրանալու առնվազն 3000 դրամով։

«Եվ մեր նպատակադրումն էր, որ այս փուլում թոշակները առնվազն 3000 դրամով ավելանան։ Այդ որոշումը կայացնելուց հետո մարզերում այցելությունների ժամանակ մի քանի դեպք եղավ, որ տատիկներն ու պապիկները մեզ մոտեցան ու ասեցին, որ Կառավարության նիստում մենք հայտարարել ենք, որ առնվազն 3000 դրամ թոշակը կավելանա, բայց իրենք ասում են՝ մեր թոշակն ավելանում է 1900 դրամով։ Մենք քննարկում արեցինք ու պարզեցինք, որ հետևյալ իրավիճակն ունենք, որ թոշակառուների 97,5 տոկոսի համար սեպտեմբերի 1-ից թոշակը բարձրանում է առնվազն 3000 դրամով, բայց կա 6400 թոշակառու, որոնց համար թոշակը գործող բանաձևով բարձրանում է 2500 դրամով, 5300 հոգու համար՝ 1900 դրամով։ Եվ մենք քննարկեցինք ու հարկ համարեցինք, որ ճիշտ են այդ դիտարկումները, և մենք 6400 և 5300 մեր սիրելի թոշակառուների համար լրացուցիչ որոշում կկայացնենք, որպեսզի սեպտեմբերի 1-ից բոլորինը բարձրանա առնվազն 3000 դրամով»,- նշեց Փաշինյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց՝ որոշել են բարձրացնել նվազագույն կենսաթոշակը՝ այն սահմանելով 31 600 դրամ։

Փաշինյանն էլ նշեց՝ նպատակադրումն այն է, որ պարենային զամբյուղի արժեքից ցածր թոշակ չլինի Հայաստանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter