HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արդարադատության նախարարության՝ պետական գաղտնիքի տնօրինման լիազորությունները կընդլայնվեն

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ընդլայնել իր լիազորությունները պետական գաղտնիք համարվող տեղեկությունների տնօրինման վերաբերյալ։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 13-ի թիվ 173 որոշմամբ հաստատվել են պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների և դրանց տնօրինողների ցանկը։ 

Ըստ ներկայացված նախագծի՝ արդարադատության նախարարությանը հնարավորություն կտրվի պետական գաղտնիք համարվող հետևյալ տեղեկությունների տնօրինումը՝

  • զորքերի կիրառման ծրագրերը, օպերատիվ  ծրագրերը, մարտական կառավարման փաստաթղթերը, զորքերը տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող տեղեկություններ,
  • զորքերի զարգացման թվի, մարտական կազմի կամ քանակի, նրանց մարտական պատրաստականության, ինչպես նաև ռազմաքաղաքական և օպերատիվ  իրադրության մասին տեղեկություններ,
  • զորքերի պատրաստականության օպերատիվ (մարտական) վիճակը, նրանց գործունեության ապահովվածությունը, կազմը և զորքերի կառավարման համակարգի վիճակը բացահայտող տեղեկություններ,
  • զորքերի զորահավաքի ծավալման, մարդկային և տրանսպորտային ռեսուրսների զորահավաքի անցկացման, զորահավաքի ծավալումը կառավարելու համակարգի և զորքերը անձնակազմով համալրելու հնարավորությունների մասին, սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և այլ նյութական, ֆինանսական միջոցներով, ինչպես նաև ռազմական  փոխադրումներով ապահովելուն վերաբերող տեղեկություններ,
  • զորքերի տեղաբաշխումը, իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը, թիվը բացահայտող տեղեկությունները, որոնք ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման,
  • զորքերը բոլոր տեսակի կապերով (ռադիոլոկացիոն, ռադիոտեխնիկական) ապահովման կազմակերպումը կամ գործելը բացահայտող տեղեկություններ,
  • արտաքին քաղաքականության, արտաքին առևտրի, գիտատեխնիկական կապերի վերաբերյալ ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը և մարտավարությունը բացահայտող տեղեկությունները, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին,
  • նախագահական, կառավարական կամ այլ ձևի հատուկ կապի և տեղեկատվության, պետական ծածկագրերի, դրանց վերլուծման մեթոդների կամ միջոցների, ծածկագրման միջոցների, գաղտնագրման համակարգերին վերաբերող տեղեկություններ։

Ինչպես ասվում է հիմնավորման մեջ, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախարարության լիիրավ գործունեության ապահովման հրամայականով և համապատասխան տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորությունների հանգամանքով:

Նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter