
Հաստատվել է կորոնավիրուսի 2329 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2329 նոր դեպք, մահացել է 7 մարդ։
Նախորդ շաբաթ կատարվել է 6736 թեստավորում։ Առողջացել է 2043 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 436 727 դեպք։ Հիվանդացածներից 423 359-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8662 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 191 200 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել