HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սեպտեմբերի 10-ին Բելգրադում կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Սեպտեմբերի 10-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճերի հավաքականները։ Աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 14 ներկայացուցիչ, որից 6-ը՝ ազատ ոճում, 8-ը՝ հունահռոմեականում։

Ազատ ոճայիններից Բելգրադում Հայաստանը կներկայացնեն հետևյալ ըմբիշները․ Մանվել Խնձրցյան՝ 57 կգ (Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր), Արսեն Հարությունյան՝ 61 կգ (Եվրոպայի կրկնակի չեմպիոն), Վազգեն Թևանյան՝ 65 կգ (Աշխարհի գավաթակիր, Եվոպայի Մ23 չեմպիոն), Արման Անդրեասյան՝ 70 կգ (Եվրոպայի փոխչեմպիոն), Հրայր Ալիխանյան՝ 74 կգ (Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն), Արման Ավագյան՝ 79 կգ (Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիր)։ 86, 92, 97 և 125 կկգ քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չունի։

Ինչ վերաբերում է հունահռոմեական ոճի հավաքականին, ապա կարելի է ասել, որ մեր ընտրանին Բելգրադ կմեկնի մարտական կազմով։ Տոկիոյի 2021թ․ Օլիմպիական խաղերից հետո առաջին անգամ մրցագորգ կվերադառնա նաև աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Այսպիսով, հունահռոմեական ոճի հավաքականը աշխարհի գալիք առաջնությունում կլինի հետևյալ կազմով․ 

Ռուդիկ Մկրտչյան՝ 57 կգ (Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր), Գևորգ Ղարիբյան՝ 60 կգ (Եվրոպայի չեմպիոն), Հրաչյա Պողոսյան՝ 63 կգ (Եվրոպայի Մ23 չեմպիոն), Սլավիկ Գալստյան՝ 67 կգ (Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր), Մալխաս Ամոյան՝ 77 կգ (աշխարհի և Եվրոպայի չեմպիոն), Կարապետ Չալյան՝ 82 կգ (Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր), Արթուր Ալեքսանյան՝ 97 կգ (աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն), Դավիթ Օվասափյան՝ 130 կգ (աշխահի Մ23 փոխչեմպիոն)։ 72 և 87 կգ քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի չունենա։ 

Ըմբշամարտի 2022թ․ աշխարհի առաջնություն կավարտվի սեպտեբերի 18-ին։

Լուսանկարը՝ UWW-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter