Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Կառավարության ղեկավարը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Ռւսական լրատվական գործակալությունների հաորդմամբ, Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը։ «Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեմայով քննարկում։ Ռուսաստանը շարունակում է համապարփակ գործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա: <...> Ռուսական խաղաղապահ անձնակազմը տարածաշրջանում ապահովում է անվտանգությունը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել