HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Հայտնի են Սթիվեն Հոքինգի մեդալի մրցանակակիրները

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Սթարմուս» գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնի պաշտոնական բացումը։

Փառատոնի բացման SONIC UNIVERSE համերգային ծրագրի ընթացքում հայտարարվեցին ֆիզիկոս, տիեզերաբան Սթիվեն Հոքինգի մեդալի 2022թ․-ի դափնեկիրները։ Յուրաքանչյուր տարի «Սթարմուս» փառատոնի շրջանակում այս մեդալը հանձնվում է գիտության կամ արվեստի այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց գործունեությամբ նպաստել են գիտության հանրայնացմանը։ 

Այս տարի մեդալի դափնեկիրներն են Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը, պոետ եւ նատուրալիստ Դայան Աքերմանը ու պրիմատոլոգ եւ մարդաբան, NASA-ի հաղորդակցության բաժնի հիմնադիր Ջեյն Գուդոլը։

Համերգային ծրագրին մասնակցում էին Հայստանից և արտերկրից եկած երաժիշտներ՝ Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Անդրեյ Մակարևիչը, Ռիք Ուոքմանը, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլք։

«Սթարմուս» փառատոնը Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ, այն կտևի մինչև սեպտեմբերի 10-ը։ Փառատոնի ընթացքում դասախոսություններ և քննարկումներ կվարեն աշխարհի տարբեր կողմերից Հայաստան եկած շուրջ 50 աստղագետներ, ֆիզիկոսներ և գիտության այլ ներկայացուցիչներ։ Փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter