
Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը Երեւանում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երեւան։
Սեպտեմբերի 8-10-ը նա կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ողջունելով Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում։
Ֆիլիպ Ռիքերը Երեւանում է տարածաշրջանային այցի շրջանակում, նա լինելու է նաեւ Ադրբեջանում եւ Վրաստանում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել