HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գործադուլ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում

Այսօր առավոտից գործադուլ է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում: Դասախոսները ներկայացել են աշխատավայր, սակայն չեն մտել լսարան: Սեպտեմբերի 1-ին դասախոսները գրավոր տեղեկացրել էին քոլեջի տնօրենին, որ պատրաստվում են գործադուլ իրականացնել: Քոլեջ են ժամանել նաև ոստիկանության ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում օգոստոսի 24-ից հրապարակային բողոքի ակցիաներ են: Դասխոսները պահանջում են աշխատանքից ազատել քոլեջի տնօրեն Անգին Արշակյանը: Սեպտեմբերի 1-ին քոլեջում նույնիսկ դաս չեղավ: Դասախոսական անձնակազմն այդպիսով փորձում է պատկան մարմինների ուշադրությունը սևեռել ամիսներ շարունակ բարձրաձայնված դժգոհությունների վրա:

Դասախոսները պնդում են, որ Անգին Արշակյանն աշխատանքի չի ներկայանում, սակայն այսօր տեղեկացել են, որ նա աշխատանքից ազատել է քոլեջի երկու աշխատակցի:

Քոլեջի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Սուսաննա Մարգարյանի խոսքով, կադրերի բաժնի վարիչը քոլեջի շենքից փաստաթղթեր է հանում և վերադառնում տնօրենի ստորագրած հրամաններով:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև քոլեջի տնօրեն Ա. Արշակյանից, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter