HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Լուրջ մարդկանցից երբևէ չեմ լսել, որ ԵՊՀ շենքը կարող է դառնալ հյուրանոց»․ ԿԳՄՍ նախարար

Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ։ Քննարկվում են ոչ թե բուհերի միավորման, այլ նոր բուհեր ստեղծելու տարբերակներ։ Այս մասին Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Հիշեցնենք,որ Կառավարության նախորդ նիստին վարչապետը հայտարարել էր, որ ակադեմիական քաղաքը կկառուցվի Աշտարակում։ Կառավարությունը մտադիր է խոշորացնել բուհերը եւ ունենալ 8 պետական, կոնսոլիդացված բուհ։

«Շատ դրական եմ նայում գաղափարին, որովհետև գաղափարի ամենակարևոր հիմքը՝ ունենալ մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր, ենթակառուցվածքներ, բուհական, գիտական միջավայր, ինչը լիովին հնարավոր է իրագործել այն տարածքում, ինչի մասին հայտարարվել է»,- ասաց Վահրամ Դումանյանը։

Լրագրողի հարցին՝ արդյոք ԵՊՀ շենքը չի տրվի ինչ-որ օլիգարխի, նախարարը պատասխանեց․ «ԵՊՀ շենքը կմնա ԵՊՀ շենք, դասապրոցես կլինի, թե ինչ-որ, չգիտեմ, ադմինիստրատիվ կորպուս կլինի, թե․․․»։

Մեկ այլ լրագրող ընդհատեց՝ նշելով, որ նման քննարկում եղել է։

«Լուրջ մարդկանցից երբևէ չեմ լսել, որ ԵՊՀ շենքը կարող է դառնալ հյուրանոց, սրանից անլուրջ միտք հնարավոր չէ կրթական դաշտում պատկերացնել։ Արժանի չեմ համարում, որ այստեղ՝ Կառավարության շենքում նման անմիտ մտքեր քննարկվեն․․․ Մի շենք, եթե չեք օգտագործելու, ինչո՞ւ պետք է այն մնա։ Ենթադրենք մենք տեղափոխվում ենք ավելի լավ պայմաններով շենք, այդ շենքը պետք է մնա, որ ի՞նչ անի։ Եթե մենք հին բնակարան ենք ունենում և նորն ենք գնում, հինն ի՞նչ ենք անում, այն վաճառում ենք»,- ասաց Վահրամ Դումանյանը։

Ըստ Դումանյանի՝ դատարկ մնացող շենքերը կանցնեն Պետական գույքի կառավարման կոմիտեի տրամադրության տակ, և դրանք կտնօրինեն` ինչպես նպատակահարմար գտնեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter