HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շառլ Միշելը ողջունել է 5 հայ ռազմագերու վերադարձը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է նախօրեին Ադրբեջանի կողմից 5 հայ ռազմագերու վերադարձը։ Նման գրառում նա կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում։

«Ողջունում եմ Բաքվի կողմից հայ ևս 5 պահվող անձանց ազատ արձակումը՝ Բրյուսելում օգոստոսի 31-ի քննարկումներից հետո։ Հանձնումը տեղի է ունեցել երկկողմ ձևաչափով բանակցության արդյունքում, ինչն Ադրբեջանի և Հայաստանի ձեռքբերումն է։ Առկա հումանիտար բոլոր խնդիրների լուծումն առանցքային առաջնահերթություն է»,- գրել է Շառլ Միշելը։ 

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գերագույն դատարանում կայացել է Հայաստանի 4 քաղաքացիների նկատմամբ շինծու գործով կայացված դատավճռի բողոքարկման դատական գործընթացը, որի հետևանքով հայ ռազմագերիներն ազատ էին արձակվել։ Սկզբում ազատ արձակված գերիների անունները չէին նշվում։ 

Ավելի ուշ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերի: «Ողջունում ենք այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ»,- նշվում էր ԱԱԾ հաղորդագրության մեջ։

ԱԱԾ-ն նաև հրապարակել էր ադրբեջանական գերությունից վերադարձածների անունները։ Նրանք էին՝ Մարտին Աղրամանյան, Աշոտ Գևորգյան, Ֆելիքս Գրիգորյան, Վարազդատ Մանուկյան և Էդիկ Հովսեփյան։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter