HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում 30 բնակավայրի ազատագրման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում այդ երկրի զինված ուժերի կողմից 30 բնակավայրի ազատագրման մասին։ Այդ մասին նա հայտարարել է իր երեկոյան տեսաուղերձի ժամանակ։

«Մեր բանակը, հետախուզությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը շարունակում են ակտիվ գործողությունները օպերատիվ մի քանի ուղղություններով։ Հաջողությամբ շարունակում են։ Ներկայումս Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի մարզում ազատագրել և վերահսկողության տակ են վերցրել ավելի քան 30 բնակավայր»,- հայտարարել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ մարզի որոշ գյուղերում ընթանում են «տարածքի ստուգման և ապահովման» միջոցառումներ։ Բացի այդ, Զելենսկու պնդմամբ, Ուկրաինայի զինված ուժերն աստիճանաբար իրենց վերահսկողության տակ են վերցնում նոր բնակավայրեր։ Միևնույն ժամանակ կատաղի մարտեր են ընթանում Դոնբասում և երկրի հարավում։ 

Զելենսկին, սակայն, չի նշել, թե որ քաղաքներն ու գյուղերն են վերադարձել ուկրաինական կողմի վերահսկողության տակ։

Ավելի վաղ, Խարկովի մարզի օկուպացիոն իշխանությունների ղեկավար Վիտալի Գանչևը խոստովանել էր, որ Բալակլեա քաղաքը, որտեղ արդեն մի քանի օր ընթանում էր ուկրաինական զորքերի հակահարձակումը, փաստացի չի վերահսկվում ռուսամետ ուժերի կողմից։

Բացի այդ, Զելենսկին հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ից ի վեր Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր։

Լուսանկարը՝ Juan Barreto/Agence France-Presse/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter