HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թարիրի կարմիր չոր․ Հայկական հազարամյա գինեգործության նոր նշաձողը

Վճարովի բովանդակություն

Արմենիա Վայն ընկերության «Թարիր» կարմիր անապակ գինին կրկին պատվո բարձրագույն հարթակում է միջազգային ամենահեղինակավոր «Մունդուս Վինի»  մրցանակաբաշխությունում։

Ընկերության համար այս աշունը առատ է ոչ միայն այգիների պարգևած անուշահամ բերքով, այլ նաև միջազգային բարձր պարգևներով։ «Մունդուս Վինի» 31րդ ամենամյա  մրցանակաբաշխության 2019 թվականի «Թարիրին»  ստացել է ոսկե մեդալ՝ բարձր գնահատականի արժանանալով իր անզուգական համի և բույրի շնորհիվ։

«Թարիրի» գինին Ուրարտական գինեգործության հզոր ժառանգության արժանի հետևորդն է, որն իր մեջ միաձուլում է հայկական գինու մշակույթը և միջազգային նորագույն տեխնոլոգիաները։  

Հայկական էնդեմիկ Արենի, Ֆրանսիական նրբահամ Կաբերնե Սովինյոն, անուշահամ Մերլո և 14 ամսվա հնացում ֆրանսիական կաղնեփայտե տակառներում․ Ահա որտեղից է ազնվական Թարիրն ստանում իր բուրային յուրահատուկ փունջը։ 

 «Թարիրի» սպիտակ անապակ գինին նախկինում արդեն արժանացել էր «Մունդուս Վինի» մրցանակաբաշխության “Best of show” պատվավոր մրցանակին, այս տարվա ոսկե մեդալն այդ հաղթարշավի ոգևորիչ շարունակությունն է։ Արմենիա վայն ընկերության այս հաղթանակը նոր, ևս մի բարձր նշաձող է հայկական արտադրանքի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter