HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

2023-ի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ձմեռային զորակոչ կանցկացվի

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը հայտարարել ձմեռային զորակոչ։ Կառավարության այս որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ բուն ձմեռային զորակոչը կմեկնարկի 2023թ․ հունվարի 13-ին և կավարտվի 2023թ․ հունվարի 31-ին, իսկ զինծառայողների զորացրումը կմեկնարկի 2023-ի փետրվարի 8-ին և կավարտվի 2023-ի մարտի 31-ին։ Վերը նշված ավելի վաղ ժամկետները վերաբերում են ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքենրին, որը կիրականացնի հանրապետական զորակոչային հանձնաժողովը։

Հավելենք, որ այս նախագիծն ուժի մեջ կմտնի միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter