HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

49 զոհ ունենք․ Նիկոլ Փաշինյան

Երեկ կեսգիշերից ՀՀ պետական սահմանին ադրբեջանական ուժերի հարձակման հետևանքով հայկական կողմը 49 զոհ ունի։ Այս տվյալը ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում կատարելով Պաշտպանության նախարարությանը։

«Պիտի արձանագրենք, որ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի, վերստուգվի նոր հրապարակվի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանական ուժերը հարձակվել են սկզբում 4 ուղղությամբ, ապա ավելացել է և 2-3 ուղղություն։

Գնահատելով բանակի մարտունակությունը՝ վարչապետը նշեց, որ զինվորները կռվում են անձնուրացաբար և հերոսաբար։ «Պիտի նաև հարգանքի տուրք մատուցենք մեր զոհված զինվորներին և սպաներին, ընդգծեմ, որ մարդկային այդ տեսակի վրա է հենված մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը»,- հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց 1-2 ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։ «Պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը գնահատում են իրավիճակը, կորուստները և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ պատգամավորներին վարչապետը ներկայացրեց ադրբեջանական հարձակումից հետո իրականացված գործողությունները, խոսեց Անվտանգության խորհրդի նիստից, միջազգային գործընկերներին ուղղված դիմումներից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter