
Շառլ Միշելը պատրաստակամ է ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ գիշերը Հայաստանի սահմանների վրա Ադրբեջանի հարձակումից հետո:
«Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար»,- ասված է վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ էին օգոստոսի 31-ին Բրյուսելում հանդիպել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել