HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինչ են ՀԱՊԿ խորհրդի նիստին առաջարկել Բելառուսն ու Ղազախստանը

Չնայած ՀԱՊԿ-ն Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստի արդյունքների վերաբերյալ հաղորդագրություն չի տարածել, սակայն առանձին երկրներ հայտարարել են, թե ինչ են իրենց առաջնորդներն առաջարկել պաշտոնական Երևանի կողմից նախաձեռնված այդ հանդիպման ժամանակ։

Այսպես, Белта գործակալության փոխանցմամբ, Բելառուսն առաջարկել է «հակամարտության գոտի ուղարկել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու համար։ Բացի այդ, Բելառուսն առաջարկել է ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի կազմից ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք կվերլուծեն իրավիճակն ու հանդես կգան առաջարկություններով։

Բելառուսական կողմի տեսակետը Լուկաշենկոյի անունից ներկայացրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական ​​քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։ Այս երկիրն այն տեսակետին է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով։ «Ստեղծված իրավիճակը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն»,- նշել է Վոլֆովիչը։

Իր հերթին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման համար և հրաժարվել իրավիճակի լուծման ուժային մեթոդներից։ «Տոկաևը, հանդես գալով նիստի մասնակիցների առաջ, ընդգծել է հակամարտության բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհներով լուծման անհրաժեշտությունը»,- հայտարարել է Տոկաևի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ Ղազախստանի նախագահը կողմերին կոչ է արել անհապաղ անցնել բանակցությունների։

Ավելի վաղ, գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել էին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նիստում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀԱՊԿ հետագա քայլերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter