HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Վարդապետյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 14-ի որոշմամբ՝ Աննա Վարդապետյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Աննա Վարդապետյանին 2022 թվականի սեպտեմբերի 14-ից ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Աննա Վարդապետյանը վարչապետի օգնականի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թ.-ի մարտի 2-ից։ Մինչ այդ նա եղել է Արդարադատության փոխնախարարը։

Հիշեցնենք, որ Վարդապետյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել և ընտրվել էր Գլխավոր դատախազի պաշտոնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter