HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հակոբ Սանասարյանի կարծիքով` կայուն զարգացման հիմքում ընկած է սիոնիզմի գաղափարը

«Կայուն զարգացման հայեցակարգը համարյա դարձել է աշխարհի Սահմանադրությունը, ու եթե չկանխվի այս գործընթացը, կայուն զարգացման հայեցակարգը բազմաթիվ ազգերի գերեզման կտանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:

Նրա կարծիքով` կայուն զարգացման հայեցակարգը ոչնչացնում է պետությունը, դրա սահմանները, պետական կառավարման համակարգը դարձնում է ապակենտրոն, նույնը կատարվում է նաև այլ բնագավառներում:

«Կանաչների միության» նախագահի խոսքերով` սկզբում ինքը ևս մեծ ցնծությամբ է ընդունել կայուն զարգացման հայեցակարգը, սակայն հետագայում հասկացել է, որ դրա մեխանիզմները սխալ են: Նրա կարծիքով` հայեցակարգը պետք է ենթարկվի էկոլոգիական փորձաքննության, քանի որ առաջարկվող գաղափարները հակասության մեջ են մտնում այդ գաղափարներին հասնելու մեխանիզմների հետ, այն գիտականորեն հիմնավորված չէ և ուտոպիա է հիշեցնում, բացի այդ` չի արտահայտում համայն մարդկության շահերը և ուղղաված է նրա դեմ:

Հ. Սանասարյանը նշեց, որ առաջիկայում ՀՀ նախագահն իր պատվիրակների հետ պետք է մեկնի Բրազիլիա` նշելու Ռիո դե Ժանեյրոյի շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագրի 20-ամյակը` միանշանակ վերահաստատելու հավատարմությունն այդ փաստաթղթին:

Նրա կարծիքով` այդ հռչակագիրը, որը տանում է դեպի կայուն զարգացում, լավ է կազմված, սակայն դրա առանցքի մի մասը շատ հզոր պողպատ է, մյուս մասը` խմոր:  Հ. Սանասարյանը համոզված է, որ կայուն զարգացման ծրագրի հիմքում ընկած է սիոնիզմի գաղափարը, «այդ պատճառով էլ դրամաշնորհներ են հոսում Կենտրոնական բանկից և սիոնական այլ կազմակերպություններից»: Օտարերկրյա կապիտալը, որը պետք է նպաստեր Հայաստանի զարգացմանը, իրականում կեղծ ձևակերպումներով միլիոններ բերեց Հայաստան, որի արդյունքում օտարերկրացիները տիրացան Հայաստանի տնտեսությանը` ձեռք բերելով ջուրը, հանքերը, կապի միջոցները և այլն:

Հ. Սանասարյանը նշեց, որ կայուն զարգացումը խրախուսում է սեփականաշնորհումը, սակայն արդյունքում պետությունը ոչինչ չի ունենում, իրականում ամբողջ ռեսուրսները գնում են մի քանի ընտանիքների: Այսօր այդ շահույթները գնում են առանձին անհատների գրպանը, իսկ աղքատությունն աճում է:

«Կանաչների միության» նախագահն առաջարկում է վերացնել նախագահական համակարգն ամբողջ աշխարհում, վերականգնել թագավորական համակարգը, երբ երկիրը միշտ կունենա տեր և ոչ թե ժամանակավոր պաշտոնյա: Նրա խոսքերով`  որքան պետություններն ունենան իրենց էթնոսին համապատասխանող օրենքներ և ենթաօրենսդարական ակտեր, այնքան իրավիճակը բարվոք կլինի:

Հ. Սանասարյանը համոզված է, որ կայուն զարգացման ծրագրի գլխավոր և հիմնական նպատակը աշխարհում միակենտրոն կառավարում ստեղծելն է:

«Վարկերը և դրամաշնորհները կայուն զարգացման կամ սիոինիզմի ծրագրի իրականացման ամենագլխավոր գործիքներն են, ամեն ինչը հարթում են»,- հավելեց Հ. Սանասարյանը: 

Մեկնաբանություններ (1)

XX
Baron Sanasaryan nenc eq asum voncvor chgiteq vor bnapahpanakan porcaqnnutiun@ inchpes ev ichqanov en anckacnum Bulku mot:))))) Asem gin@ te giteq?:)))) Et amboxch gumar@ ho menak iran chi, asuma vor verevela talis:)))) CORUPCIA:)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter