
Աննա Վարդապետյանը ստաձնեց Գլխավոր դատախազի պաշտոնը
Ազգային ժողովում այսօր` սեպտեմբերի 15-ին, Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց Գլխավոր դատախազի պաշտոնը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստի մեկնարկին հիշեցրեց, որ, ըստ օրենքի, Գլխավոր դատախազը ստանձնում է իր պաշտոնը Ազգային ժողովում տված երդմամբ, և վերջինիս հրավիրեց ամբիոնի մոտ։
«Ստանձնելով Գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ` անշեղորեն ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»,- հայտնեց Վարդապետյանը։
Հիշեցնենք, որ Վարդապետյանին Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել և ընտրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Մինչ այդ Աննա Վարդապետյանը զբաղեցնում էր վարչապետի օգնականի և Արդարադատության փոխնախարարի պաշտոնները։
Մեկնաբանել