HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընդդիմադիրների հետ տարիներով առնչվել եմ, գիտեմ՝ որ քրեական գործերով ինչ են արել»․ Սեդա Սաֆարյան

«Ընդդիմադիրների հետ տարիներով առնչվել եմ, ամենալավը գիտեմ՝ իրենք որ քրեական գործերով ինչ, ինչպես են արել, ուր են հասցրել մարդկանց»,- այս մասին Ազգային ժողովում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտնեց ՍԴ դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատավորների ընտրության հարցը։ Կառավարության առաջադրած ՍԴ դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է։

Ըստ նրա՝ ինքը գնում է ՍԴ նաև օրենքի գերակայություն, սահմանադրական արդարադատություն ապահովելու նպատակով և ուզում է անդրադառնալ այն հանգամանքին, որ ընդդիմադիրները խոսում են իր մասնագիտական փորձառությունից, քաղաքական կողմնորոշումների հետ կապված մեղադրանքներ են հնչեցնում։

«Կարող էին էսօր լինել դահլիճում, բայց չէ, շատ ավելի հարմար է պատերի տակ բամբասել, պատասխաններ չստանալ, իրավունքը այլաձևել, դու իրավունքից խոսես, իրենք քաղաքականությունից, հետո քեզ վերագրեն քաղաքական մոտեցումները»,- նշեց Սաֆարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter