HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Տեղահանվածների բնակության հարցը կարգավորվում է մարզպետարանների միջոցով». փոխնախարար Տաթևիկ Ստեփանյան

«Ստեղծված իրավիճակում Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, տվյալ պահի անվտանգությունը գնահատելով, քաղաքացիների տեղափոխման հարցերը լուծում են մարզային մակարդակով, սա շատ կարևոր եմ համարում շեշտադրել, քանի որ նախորդ՝ 44-օրյայի հիշողություններով պայմանավորված՝ մեզ ահազանգեր են գալիս: Պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա, մարզպետարաններն ամբողջությամբ կարողանում են ծածկել այս հարցը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Տեղակալի խոսքով՝ երեկվանից նախարարության թեժ գծին 10 զանգ է ստացվել, 10 զանգահարողներն էլ եղել են տարբեր մարզեր տեղափոխված, մարդիկ տեղեկացրել են, որ տեղափոխվել են։

Խոսելով մասնավոր կազմակերպված նախաձեռնությունների մասին, Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ հանդիպել են մասնավոր օգնություն կազմակերպողների հետ։

«Երեկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՏԿԵՆ-ը, Միգրացիոն ծառայությունը և մյուս մեր գործընկեր կազմակերպությունները հանդիպում ունեցան այս նախաձեռնությունների հետ, հանդիպման նպատակն ու միտումը մեկն էր, իրազեկել նախարարության կողմից իրականացվող գործընթացների և դրանց պատշաճ արձագանքման կարողությունների մասին, որպեսզի վերածածկեր չկատարվեն, այս պահի դրությամբ ողջ ծավալը սոցիալական աջակցությունների մասով փակվում է մարզպետարանների, հնարավորությամբ, համայնքների միջոցով»,- նշեց նա։

Միասնական սոցիալական ծառայությունում մեկնարկել է վնասվածք ստացած զինվորների ընտանիքների կարիքների գնահատում։

«Ունեցել ենք 1-2 դեպք, երբ տանն օրինակ եղել է հաշմանդամություն ունեցող երեխա և այսպիսով զուտ պատշաճ ուղղորդումներ են իրականացվել, որպեսզի բացեր չմնան»,- նշեց նա։

Իրենց բնակավայրերից տեղահանված մարդիկ, ըստ նախարարի տեղակալի, տեղավորվել են մարզի մակարդակով: Այլ համայնքներում, այլ տեղաշարժեր չեն ենթադրվում, քանի որ չկա տարհանում։ Համայնքապետարանի միջոցով խնդիրը բարձրացվում ու լուծվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter