
Ջերմուկը՝ ադրբեջանական ուժերի հարձակումից հետո (լուսանկարներ)
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են սկսել ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի ուղղություններով՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանական ուժերի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 105 զոհ։ Այժմ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հաղորդմամբ, միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Լուսանկարներում Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքն է՝ ադրբեջանական ուժերի հարձակումից հետո։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել