HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները. պետքարտուղար Բլինքեն

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենը սեպտեմբերի 15-ին զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել «ադրբեջանա-հայկական սահմանի երկայնքով վերջին ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների համար»։ Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները՝ նշելով, որ դիվանագիտությունը առաջընթացի միակ ուղին է, և որ ինքն անձամբ է զբաղվելու։

Վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը Բլինքենին մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույց էր տեղի ունեցել նաեւ սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման օրը։ Պետքարտուղարը զանգահարել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ, ըստ մամուլի հաղորդագրության, նրան կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter