HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ԶՈՒ ԳՇ պետը ներկայացնում է՝ որ ուղղություններով է հակառակորդը դիրքային առաջխաղացում ունեցել

«Ռազմական գործողությունների սկզբից վարելով դիրքային մարտեր՝ մեր ստորաբաժանումները հետ էին մղում հակառակորդի գերակշռող ուժերի հարձակումները։ Օրվա ընթացքում որոշ ուղղություններում, նաև՝ հաշվի առնելով հակառակորդի ստորաբաժանումների գերակշռությունը, որոշ մարտական դիրքեր կորցրել ենք, որն էլ հիմք է ընդունվել, որ հակառակորդը կարողացել է իր հարյուրավոր ու ավելի մեծ քանակությամբ ստորաբաժանումներով այդ ճեղքվածքներով ներթափանցել մեր պաշտպանության խորքը»,- այս մասին ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանն ասաց ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

Գլխավոր շտաբի պետը նշեց, որ հայկական ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ինչպես Ջերմուկի ուղղությամբ, այնպես էլ ՀՀ հարավարևելյան, արևելյան մյուս ուղղություններում հաջողվել է հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր։

«Մինչև գործողությունների մեկնարկը, Ջերմուկը սահմանից գտնվում էր 11-12 կմ, հեռավորության վրա, ներկա դրությամբ՝ 4,5 կմ հեռավորության վրա»,- ասաց Ասրյանը։

Ըստ նրա՝ «Արմենիա» հյուրանոցից դիտարկվում է հակառակորդի գտնվելու տեղը։

«Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման խորությունը, ինչպես նաև ճակատը կազմում է 8-8,5 կմ, մյուս 5 ուղղություններում հակառակորդի ստորաբաժանումների հաջողությունները չի կարող համեմատվել Ջերմուկի ուղղությամբ նրանց մխրճման խորության հետ: Ներքին Հանդի, Շորժայի ուղղությամբ հակառակորդը մխրճվել է 1-1,5 կմ խորությամբ, Իշխանասարի ուղղությամբ 0,5 կմ խորությամբ են մխրճվել: Մյուս հատվածներում հաջողվել է հակառակորդին հետ շպրտել»,- նշեց Ասրյանը:

Հիշեցնենք, որ Ջերմուկում այժմ ընթանում է ՀՀ-ում հավատարմագրված 30 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպում։ ԶՈՒ ԳՇ պետը նրանց է ներկայացնում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակը։

Հանդիպմանը չի մասնակցում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա փոխարեն դեսպանատնից ներկա է այլ ներկայացուցիչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter