HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ադրբեջանցիները մերկացրել ու մասնատել են կին զինծառայողին»․ ԳՇ պետ Էդվարդ Ասրյան

Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են։ Այս մասին ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հայտնեց ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

«Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների, նրանց զինծառայողների վայրագությունների վրա, որոնք իրագործել են մեր մարտական դիրքերում, մեր զինծառայողների, անգամ՝ կին զինծառայողի նկատմամբ: Եվ այդ նկարները, տեսանյութը իմ հեռախոսում ունեմ, որը կարող եմ ցուցադրել: Այնտեղ կան այնպիսի վայրագություններ, որոնք մարդիկ կարող է չկարողանան դիտել: Ուզում եմ նաև նշել, որ ոչ մի պետության ռազմական ուժ, զորք, իրավունք չունի հակառակորդի նկատմամբ նման վայրագություններ ցուցաբերել, դա միջազգային մարդասիրական ուժի խախտում է։

Ես ցույց կտամ այդ տեսահոլովակը, որտեղ բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ինչպես են մասնատել կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են, և դա վայրագության վերջին աստիճանն է»,- նշեց Ասրյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն այժմ Ջերմուկում են։ ԶՈՒ ԳՇ պետը նրանց է ներկայացնում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter