
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան՝ ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունից։
«Մենք ժամանել ենք այստեղ՝ ընդգծելու Հայաստանի հետ մեր պատմական մտերմությունը և մեր ժողովուրդների և տնտեսությունների միջև կապերը զարգացնելու և ամրապնդելու ցանկությունը։ Սա 9-րդ ֆորումն է, այն ընթանում է մեր երկրների համար դժվարին պահին։ Խնդիրը Ռուսաստանի եւ Հայաստանի առջեւ ծառացած տնտեսական խնդիրների գործնական լուծումն է։ Սրանք ոչ թե գեղեցիկ խոսքեր են, տեսություն և խոստումներ, այլ իրական աշխատանք՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել