HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ղեկավար կազմին

Սեպտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ՝ կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Համբարյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Սեպտեմբերի 17-ին կայացել է նախարարի հանդիպում-քննարկումը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ դաշնային քաղաքականության վերաբերյալ սեմինարի մասնակիցների հետ:

Նույն օրը Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում տեղի է ունեցել Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված միջոցառում, որի ընթացքում նախարարը հանդես է եկել ելույթով։

Ներկաները մտքեր են փոխանակել Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ներհայկական կապերին վերաբերող թեմաների շուրջ։

Նախարարը կարևորել է Հայ դատի դերակատարությունը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, համազգային խնդիրների լուծման, Արցախին մշտապես սատարելու գործում։

Միջոցառումներին մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter