Բլինքենը հորդորել է Միրզոյանին եւ Բայրամովին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հորդորել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ։
Բլինքենը երեկ հյուրընկալել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ «վերջին մարտերից հետո առաջին ուղիղ բանակցությունների համար: Պետքարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել զոհվածների համար և ընդգծել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը։
Նրանք քննարկել են հետագա քայլերը, և Ջ. Բլինքենը հորդորել է կողմերին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ»,- ասված է պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսի հրապարակած հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել