
Թուրքերը հողեր են գնում Սամցխե-Ջավախքում
Ճանապարհների ու ՀԷԿ-երի կառուցումը Ջավախքում ամբողջապես իրականացրել են թուրք-ադրբեջանական ընկերությունները, որի արդյունքում թուրքական տարր է ներթափանցել Ջավախք: Նրանք նույնիսկ իրենց թուրքական ավաններն են սկսել կառուցել: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
Պատգամավորը նաև տեղեկություններ է ստացել, որ թուրքերն արդեն սկսել են գնել վրաց-թուրքական սահմանի մոտ գտնվող վրացական հատվածի ճամփեզրի հողակտորները: «Սրանք շատ վտանգավոր միտումներ են, որովհետև թուրքական տարրն արդեն տեսանելի ձևով ներխուժում է դեպի Ջավախք»,- նշեց Շիրակ Թորոսյանը:
Նա հավելեց, որ մյուս կողմից էլ թուրքերն ու ադրբեջանցիները խրախուսում են թուրք մեսխեթցիների վերադարձը Ջավախքը: Առաջիկայում նախատեսվում է ավելի քան 13 հազար ադրբեջանաբնակ մեսխեթցիների վերադարձը Ջավախք:
Պատգամավորի կարծիքով, սա պետք է նաև մտահոգի վրացիներին, քանի որ Ջավախքի թուրքաբնակեցումը կբերի Թուրքիայի վիթխարի ազդեցությանը Ջավախքում: Թուրքերը չեն թաքցնում, որ ակնհայտորեն հավակնություններ ունեն Ջավախքի նկատմամբ, ինչպես որ հավակնություններ ունեին Աջարիայի նկատմամբ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել