Ազգային-քաղաքական, կրթական տեսանկյունից 2011թ. Ջավախքի համար եղել է միայն բացթողումների տարի: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա՝ մասնավորապես չլուծվեց...
ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ինքնավարության մասին այսօր լայնածավալ քննարկումներ Ջավախքում չկան:
Վրացիների կողմից չերքեզների ցեղասպանության ճանաչումը քաղաքական ակցիա էր, որով վրացիները ձգտում էին ճնշում գործադրել ռուսների վրա:
Ճանապարհների ու ՀԷԿ-երի կառուցումը Ջավախքում ամբողջապես իրականացրել են թուրք-ադրբեջանական ընկերությունները, որի արդյունքում թուրքական տարր է ներթափանցել Ջավախք: Նրանք նույնիսկ իրենց թուրքական ավաններն են սկսել կառուցել:
«Մարդիկ այսօր վախենում են ազատ հաղորդակցվել ու ազատ շփվել: Յուրաքանչյուր գյուղում ստեղծված է գործակալական ցանց»:
Վրաստանի հայ համայնքը և ջավախքահայությունը չեզոք ու անկողմնակալ դիրքորոշում է որդեգրել Վրաստանում ընթացող ներքաղաքական իրադարձություններին, մասնավորապես մայիսի 21-ից ընթացող ընդդիմության ցույցերին: