HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չերքեզների ցեղասպանությունը ճանաչելով` Վրաստանը չհարգեց իր ամենամեծ ազգային փոքրամասնությանը

Վրացիների կողմից չերքեզների ցեղասպանության ճանաչումը քաղաքական ակցիա էր, որով վրացիները ձգտում էին ճնշում գործադրել ռուսների վրա: ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը կարծում է, որ այս քայլը իր մեջ ուղղակիորեն հակահայկական տարր չի պարունակում, այլ Ռուսաստանի դեմ ուղղված քայլ էր, բայց անուղղակիորեն հակահայկականություն, այնուամենայնիվ, կա:

«Սրանով Վրաստանը, մեղմ ասած, փաստորեն չի հարգում իր ամենամեծ ազգային փոքրամասնություններից մեկին, նրա խնդրանքներն ու պահանջները»,- նշեց Շիրակ Թորոսյանը' հիշեցնելով այս տարվա ապրիլի 24-ին Վրաստանի հայկական տարաբնույթ կազմակերպությունների պահանջը' ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Սակայն, պատգամավորն ասում է, որ այդ ամենը տեղ չի հասել, բայց կես տարի առաջ Թուրքիայի չերքեզական համայնքի կիսատ-պռատ հնչեցրած խնդրանքը ուշադրության է արժանացել և անմիջապես ճանաչվել:

«Վրաստանի հայ համայնքին և հարևան բարեկամ երկրի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի տարրեր, իհարկե, այս ամենի մեջ ես տեսնում եմ»,- ամփոփեց Շիրակ Թորոսյանը:

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni in Amsterdam
Vrastani glxin SEV AMP e kutakvum - ARJI teskov amp.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter