
Ոստիկանությունն ուսումնասիրում է հատուկ նշանակության գումարտակի ծառայողների գործողությունները «Եռաբլուրում»
Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն այսօր վաղ առավոտյան ուժ կիրառելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման են ենթարկել զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների։ Ոստիկանության ծառայողների գործողությունները լուրջ քննադատության առիթ են դարձել հանրության շրջանում, ինչի վերաբերյալ ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է հետևյալը․
«Սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ:
Ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին:
Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով»:
Մեկնաբանել