HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Բեռնարկղերի անմաքս ներմուծումը երկարացվել է մինչև 2023թ. մարտ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը երկարացրել է առանձին տեսակի բեռնարկղերի (ծածկագիր՝ ԱՏԳ ԱԱ 8609 00 900 9) նկատմամբ ներմուծման զրոյական մաքսատուրքի ժամկետը մինչև 2023թ. փետրվարի 28-ը ներառյալ։

Նախկինում դրանց՝ ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կազմում էր բեռնարկղի մաքսային արժեքի 10%-ը։ ԵՏՀ Հանձնաժողովի կոլեգիայի՝ 2022թ. ապրիլի 12-ի N 63 որոշմամբ՝ այդ ապրանքների նկատմամբ սահմանվեց 0% մաքսատուրք 2022թ. մարտի 28-ից մինչև 2022թ. սեպտեմբերի 30-ը։

Այս առումով՝ անհրաժեշտ փոփոխություններ կկատարվեն նաև ԵՏՀ Հանձնաժողովի այլ իրավական ակտերում։

Նշենք, որ ԱՏԳ ԱԱ 8609 00 900 9 կոդում ներառված են հատուկ նախագծված և սարքավորված, մեկ կամ մի քանի տրանսպորտի տեսակով տեղափոխման համար նախատեսված բեռնարկղեր (ներառյալ հեղուկների կամ գազերի փոխադրման համար նախատեսված տարաները)՝ բացառությամբ հակաճառագայթային կապարե ծածկույթով  բեռնարկղերի, որոնք նախատեսված են ռադիոակտիվ նյութերի փոխադրման համար։

«Ընդունված որոշումը թույլ կտա կանխել կոնտեյներների պարկի կրճատումը ԵԱՏՄ-ից արևմտյան որոշ լոգիստիկ ընկերությունների դուրս գալուց հետո՝ խթանող ազդեցություն ունենալով ներքին շուկայի նորացման և համապատասխան ապրանքներով հագեցման վրա»,- ասել է ԵՏՀ Առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

Նա պարզաբանել է, որ ներկայում Միության տարածքում արտադրվող բեռնարկղերը ԵԱՏՄ երկրների տնտեսվարողներն ամբողջությամբ գնում են, սակայն եղած կարիքները լիովին չեն բավարարվում։

Գլխավոր լուսանկարը՝ umpl.co.in

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter