HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ադրբեջանական ագրեսիայից հետո թուրքական օպերատորը կրկին ՀՀ օդով է իրար կապում Ստամբուլը, Նախիջեւանն ու Գյանջան

Սեպտեմբերի 13-ից, երբ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա, այդ երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք 2021-ի հոկտեմբերից Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթեր էին կատարում Հայաստանի օդային տարածքը տարանցելով, այլեւս չեն մտնում ՀՀ երկինք: Մինչ օրս ադրբեջանցիները շարունակում են Բաքվից Նախիջեւան մեկնել եւ վերադառնալ Իրանի օդով, ինչպես անում էին մինչեւ 2021 թ. հոկտեմբեր (ադրբեջանցիները հայկական երկինք չեն մտել 2014-2021 թթ.):

Նախորդ անգամ գրել էինք, որ ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 13-ին, թուրքական ազգային փոխադրող «Turkish Airlines»-ը եւս չի մտել Հայաստանի տարածք, երբ կատարել է Ստամբուլ-Նախիջեւան-Գյանջա-Ստամբուլ չվերթը (չվերթի համարը՝ TK 328):

Նախկինում թուրքական ավիաընկերությունն այս չվերթն իրականացնելիս մտնում էր Հայաստանի երկինք թե՛ Ստամբուլից Նախիջեւան, թե՛ Նախիջեւանից Գյանջա, թե՛ Գյանջայից Ստամբուլ մեկնելիս: Այնուհետ թուրքերը Ստամբուլ-Նախիջեւան հատվածն սկսեցին իրականացնել Թուրքիա-Նախիջեւան նեղ սահմանի երկնքով, իսկ մնացած սեգմենտները շարունակում էին կատարվել Հայաստանի օդով: Այսպես՝ մինչեւ սեպտեմբերի 13-ը:

Նկատենք, որ TK 328 չվերթն իրականացվում է շաբաթական մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին: Ինչպես կարելի է տեսնել թռիչքներին առցանց հետեւող կայքերում, օրինակ՝ flightradar24.com-ում, սեպտեմբերի 20-ին՝ ռազմական ակտիվ գործողությունների ավարտից 6 օր անց, «Turkish Airlines»-ը Ստամբուլ-Նախիջեւան-Գյանջա-Ստամբուլ չվերթի բոլոր սեգմենտներն իրականացրել է Հայաստանի տարածքով, այդ թվում՝ Ստամբուլ-Նախիջեւան հատվածը:

Թուրքական օպերատորը ժամանակ առ ժամանակ կատարում է նաեւ Ստամբուլ-Գյանջա-Նախիջեւան-Ստամբուլ չվերթը (չվերթի համարը՝ TK 326): Ի տարբերություն TK 328-ի՝ այս պարագայում միայն Գյանջա-Նախիջեւան հատվածն է իրականացվում Հայաստանի օդով: Ստամբուլ-Գյանջա սեգմենտը «Turkish Airlines»-ը թռչում է Վրաստանի երկնքով, իսկ Նախիջեւան-Ստամբուլը՝ թուրք-նախիջեւանյան սահմանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter