HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը գնահատելու համար

Հայաստանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ընդունել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։ Հայաստանի ՊՆ-ն դեռեւս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել այս հանդիպման մասին, սակայն Սեբաստիեն Լըկորնյուն գրառում է արել իր ֆեսբուք էջում եւ հայտնել, որ Պապիկյանի հետ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Ֆրանսիացի նախարարը հայտարարել է, որ զինված բախումները պետք է դադարեն եւ ադրբեջանական ուժերը վերադառնան իրենց ելման դիրքեր։

Սեբաստիեն Լըկորնյուն նաեւ հայտնել է, որ շուտափույթ ֆրանսիական պատվիրակություն կուղարկվի՝ իրավիճակը գնահատելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter