HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Մինչև 2023թ. ապրիլ դեղերը, բժշկական սարքավորումներն ու ռեակտիվները կներկրվեն առանց մաքսատուրքի

Մի շարք կարևոր ապրանքատեսակներ ԵԱՏՄ կներմուծվեն առանց մաքսատուրքի մինչև 2023թ. մարտի 31. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել նոր առաջարկներին։

Որոշումը տարածվելու է 2022թ հոկտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

«Չնայած գարնանը ընդունված մաքսային և սակագնային կարգավորման միջոցառումների դրական ազդեցությանը՝ դեռևս կան որոշ զգայուն ապրանքատեսակներ, որոնց վերաբերյալ մաքսատուրքերի կամ սակագների զրոյացումը երկարաձգվում է 6 ամսով։ Խոսքը նախնական ցանկի ապրանքների մոտ մեկ քառորդի մասին է,- ասել է ԵՏՀ Առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնեւը։

Երկարաձգումը տարածվում է հումքի վրա, մասնավորապես՝ դեղագործական և քիմիական արտադրանքների, լաքերի, ներկերի, տեքստիլի և կաշվի վերամշակման նյութերի, սոսինձների և օսլայի որոշ տեսակների, պլաստմասսաների, կաուչուկի և դրանցից պատրաստված արտադրանքների, ցելյուլոզային որոշ ապրանքների, ինչպես նաև՝ բրդից, բամբակից, քիմիական թելերից և մանրաթելերից պատրաստված հումքի վրա։

Ցանկում ներառվել են նաև մի շարք պատրաստի արտադրանքներ, ինչպիսիք են դեղամիջոցները, բժշկական սարքավորումները, լաբորատոր հետազոտությունների համար նախատեսված ռեակտիվները։

Միաժամանակ ԵՏՀ Կոլեգիայի իրավասության մեջ գտնվող մի շարք ապրանքների վերաբերյալ առաջիկայում նույնպես որոշում կկայացվի։

Նշենք, որ ԵԱՏՄ-ի տնտեսական կայունության բարձրացմանն, ինչպես նաև՝ ներքին շուկան սահմանափակումների պայմաններում անհրաժեշտ ապրանքներով ապահովելու համար նախկինում ընդունվել են մի շարք որոշումներ՝ ԵՏՀ Խորհրդի 2022թ մարտի 17-ի N 37, ապրիլի 5-ի N 46, ապրիլի 15-ի N 76, ԵՏՀ Կոլեգիայի 2022թ ապրիլի 12-ի N 63 և ապրիլի 19-ի N 66 որոշումները։

Այս որոշումներով սահմանվել էր ապրանքների լայն տեսականու (1307 ԱՏԳ ծածկագրերով ապրանքներ) ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի զրոյացում մինչև 2022թ. սեպտեմբերի 30-ը, ինչը, ըստ ԵՏՀ-ի, հնարավորություն տվեց զգալի աջակցություն ցուցաբերել ինչպես այդ արտադրանքի սպառողներին, այնպես էլ՝ ներմուծումից կախված արտադրողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter