HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միջազգային դիտորդների տեղակայումը Ադրբեջանի օկուպացիայից տուժած հայկական տարածքներում բացարձակ անհրաժեշտություն է». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյան թվիթերյան իր էջում 2 գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի։

«Ադրբեջանական նոր հարձակման հետևանքով այսօր Հայաստանի տարածքում 3 հայ զինվոր է զոհվել։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի»,- գրել է նա։

Փաշինյանն ընդգծել է նաև միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտությունը ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ շրջաններում։

«Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն են»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ 

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:

ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter