«Վերջին տոմսն եմ գնել ու եկել Հայաստան»․ ի՞նչ են պատմում ռուսաստանցիները
Ռուսաստանում մասնակի զորահավաքի հայտարարումից հետո այդ երկրից դեպի Հայաստան թռիչքները կտրուկ ավելացան։ Ավիատոմսերի գները ժամերի ընթացքում բազմապատկվեցին։ Մարդիկ նույնիսկ առանց երկար մտածելու գնում էին տոմսերը ու մեկնում հնարավոր առաջին ուղղությամբ։
«Ի սկզբանե հայտարարվել էր, որ հավաքագրում են միայն նրանց, ովքեր ծառայել են, բայց իրականում տանում են նաև մոբիլիզացիայի դեմ ցույցերին մասնակցողներին, անգամ նրանց, ովքեր անցնում են ցույցի կողքով: Ոստիկանություն տանելուց հետո նրանց ստիպում են ստորագրել զորակոչի ծանուցումը: Տալիս են ծանուցումը, որ հաջորդ առավոտ՝ ժամը յոթին, ներկայանան զինկոմիսարիատ»,- պատմում է Հայաստան ժամանած ազգությամբ ռուս Վիկտոր Ձյուբինը։
Հայաստան եկողներից ոմանք այստեղ ծանոթներ ունեն և նախատեսում են մնալ այնքան, մինչև որ իրավիճակը կկայունանա։ Որոշներն էլ Հայաստանը դիտարկում են որպես միջանկյալ երկիր մեկ այլ տեղ մեկնելու համար։
Լիլիթ Ալեքսանյան
Ռիմա Գրիգորյան
Մեկնաբանել