HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Քննարկվել է ԵԱՀԿ դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Ռաու Զբիգնևը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին զարգացումները և տարածաշրջանում ԵԱՀԿ դիտորդական առաքելություն ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկանում ենք Լեհաստանի Արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջից։

Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, որ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդներին օգտագործելու հնարավորությունը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ Հայաստանը համաձայն է բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական խաղաղ ճանապարհով, բայց, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այդ իրավիճակից ելնելով՝ վարչապետը միջազգային գործընկերներին առաջարկեց հետևյալ բանաձևը․ «Կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը։ Կլինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter