HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լեհաստանն ավարտել է Բելառուսի հետ սահմանին ցանկապատի կառուցումը

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին ավարտել է ցանկապատի կառուցումը։ Այդ մասին հայտարարել է լեհական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Ստանիսլավ Ժարինը։

«Ոչ օրինական ճանապարհով Լեհաստան մուտքը ներկայումս անհնարին է։ Լեհական սահմանն այսօր ամենապաշտպանվածն է Եվրոպայում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ժարինը՝ հրապարակելով ցանկապատի լուսանկարները։

Բելառուսի հետ սահմանին ցանկապատի կառուցումը Լեհաստանն սկսել էր 2021 թվականին՝ ներգաղթյալների հոսքի կտրուկ աճի պատճառով, որոնք փորձում էին Բելառուսի տարածքով ապօրինաբար հայտնվել Եվրամիությունում։ ԵՄ-ն միգրացիոն ճգնաժամի համար մեղադրում էր Բելառուսի իշխանություններին՝ պնդելով, որ բելառուսական իրավապահ մարմինները ոչ միայն չեն փորձում կանգնեցնել ապօրինի միգրանտներին, այլև նրանց հատուկ տեղափոխում են սահմանային գոտի։ 

Սահմանին պատի կառուցումը լեհական իշխանություններին արժեցել է մոտ 1,6 միլիարդ զլոտի (մոտ 330 միլիոն եվրո)։

Լուսանկարը՝ AP Photo/Michal Dyjuk

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter