HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում արգելափակել են SoundCloud-ը

Ռուսաստանում արգելափակել են SoundCloud երաժշտական սթրիմինգային ծառայությունը, ինչը պայմանավորված է այդ երկրի դատախազության սեպտեմբերի 22-ի որոշմամբ։ Այդ մասին հայտնի է դառնում Ռոսկոմնադզորի տվյալներից։

Ծառայությունը չի մեկնաբանել այս որոշումը։ Հասանելիության սահմանափակումն իրականացվել է 15.3 հոդվածով, որը կարգավորում է զանգվածային անկարգությունների և ծայրահեղական գործունեության կոչ անող կամ ոչ հավաստի տեղեկություններ տարածող կայքերի հասանելիության սահմանափակումը:

«Медиазона»-ն նշել է, որ SoundCloud-ում իրենց աշխատանքները բեռնում էին փոդքասթների հեղինակները։ Ավելի վաղ, ՌԴ Գլխավոր դատախազությունը հարթակից պահանջել էր հեռացնել «Медиазона»-ի փոդքասթներից մեկը, ինչպես նաև պատերազմական թեմայով BBC-ի ռուսական ծառայության, «Холод»-ի, DOXA-ի և մյուս պարբերականների հրապարակումները։

Այս տարվա մարտին Ռուսաստանից հեռանալու մասին հայտարարել էր Spotify երաժշտական ծառայությունը, ինչը պայմանավորված էր նոր օրենքներով, որոնք սահմանափակումներ էին դնում երկրում տեղեկատվության տարածման վրա։ Մինչ այդ Spotify-ը արգելել էր ռուսաստանցի օգտատերերին վճարել Premium բաժանորդագրության համար՝ կապված Visa-ի և Mastercard-ի օգտագործման սահմանափակումների հետ։ Ծառայության անվճար տարբերակը կարելի էր շարունակել լսել։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Ռոսկոմնադզորը լրատվամիջոցներից պահանջում էր «Ուկրաինայում հատուկ գործողության վերաբերյալ» տարածել միայն ռուսական պաշտոնական աղբյուրների տեղեկատվությունը՝ սպառնալով, հակառակ պարագայում, արգելափակել նրանց հասանելիությունը Ռուսաստանում։ Ավելին, մարտի սկզբին ՌԴ իշխանություններն ընդունեցին ֆեյքերի մասին օրենքը, որը հնարավորություն էր տալիս պատասխանատվության ենթարկել բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնց հանրայնորեն հնչեցրած տեսակետը էականորեն տարբերվում էր պաշտոնական դիրքորոշումից։ Դրա հետևանքով բազմաթիվ լրագրողներ, ակտիվիստներ լքեցին Ռուսաստանը։ 

Լուսանկարը՝ Global Look Press / Rafael Henrique

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter