
Տարոն Մարգարյանը՝ «Փակ շուկայի» մասին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Փակ շուկայում» կատարվող աշխատանքներին.
«Հարգելի համաքաղաքացիներ,
տարբեր լրատվամիջոցներով տարածված տարաբնույթ տեղեկատվության, ինչպես նաև իմ ֆեյսբուքյան էջում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 փակ շուկայում ընթացող աշխատանքների, շուկայի ճակատագրին վերաբերող հարցերի առնչությամբ տեղեկացնում եմ, որ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել:
Կատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը, որոնց ամրացման նպատակով տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու' վթարային իրավիճակներից և փլուզումից խուսափելու նպատակով:
Օրվա ընթացքում շուկայի տարածքում աշխատել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների մասնագիտական խումբը, որի ուսումնասիրությունների արդյունքում տրված եզրակացությունից հետո կորոշվեն հետագա քայլերը:
Եզրակացության և ձեռնարկվելիք քայլերի մասին համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի:»
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել