
Հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք, մահացել է 8 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 26-ից հեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք, մահացել է 8 մարդ։
Նախորդ շաբաթ կատարվել է 4850 թեստավորում։ Առողջացել է 1368 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 443 785 դեպք։ Հիվանդացածներից 431 560-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8691 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 215 811 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել