HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը։ Եվրոպական հանձնաժողովի փոխանցմամբ՝ այն ներառում է նավթի գների առաստաղը։ 

Հում նավթի համար գների առաստաղը կսկսի գործել դեկտեմբերի 5-ից, իսկ նավթամթերքի համար՝ 2023 թվականի փետրվարի 5-ից։

Our sanctions are hitting Putin's system hard.

And we are determined to make the Kremlin pay for the latest steps on the escalation path.

We welcome the adoption by @EUcouncil of our eighth package of sanctions against Russia.

Learn more ↓ #StandWithUkraine

— European Commission 🇪🇺 (@EU_Commission) October 6, 2022

Եվրամիությունը նաև արտահանման սահմանափակումներ է դնում մի շարք ապրանքների վրա։ Այսպես, Ռուսաստանի համար կսահմանափակվի հասանելիությունը պաշտպանական ոլորտի և արդյունաբերության համար նախատեսված ապրանքներին ու տեխնոլոգիաներին։ Արգելք կդրվի նաև Ռուսաստան ածխի, զենքի արտադրության համար նախատեսված էլեկտրոնային բաղադրիչների, ավիացիոն պահեստամասերի, որոշ քիմիկատների և հրազենի արտահանման վրա։

Եվրամիության թարմացված պատժամիջոցների ցանկում հայտնվել են նաև ուկրաինական բռնազավթված տարածքներում «հանրաքվեների» կազմակերպիչները, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականներ, գործարարներ և մեդիա քարոզիչներ, որոնք «պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման համար»։

Աշխարհագրորեն պատժամիջոցները կտարածվեն ոչ միայն Ռուսաստանի վրա, այլև Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժյեի մարզերի` Ռուսաստանի կողմից բռնազավթված հատվածների վրա։

Եվրամիության սահմանափակումները կտարածվեն նաև կրիպտոարժույթի վրա։ Մասնավորապես, ռուսաստանցիներին կարգելվի ունենալ ցանկացած կրիպտոդրամապանակ, անկախ գումարի չափից (նախկինում թույլատրվում էր մինչև 10 000 ԱՄՆ դոլար)։ «Պատժամիջոցների այս փաթեթը, որը սերտ համակարգված է մեր միջազգային գործընկերների հետ, պատասխան է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից շարունակվող պատերազմին, ներառյալ ուկրաինական տարածքների անօրինական բռնակցումը կեղծ «հանրաքվեների», լրացուցիչ զորքերի զորահավաքի և միջուկային բաց սպառնալիքների հիման վրա»,- նշվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ։

Նախօրեին, հղում անելով Forbes-ին, գրել էինք, որ ԵՄ անդամ երկրների դեսպանները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին՝ ի պատասխան Ուկրաինայի տարածքները բռնակցելու Ռուսաստանի փորձի: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ պատժամիջոցների քննարկման ընթացքում ԵՄ երկրները պայմանավորվել են, որ նավթի գների սահմանափակումը չի տարածվի վառելիքի վրա, որը մատակարարվում է խողովակներով և ծովային այն փոխադրումների վրա, որոնք կփոխարինեն ցամաքայիններին արտակարգ իրավիճակների դեպքում։ Սիյարտոն հավելել է, որ պատժամիջոցների ցանկից հանվել է ատոմային էներգետիկան, այդ իսկ պատճառով սահմանափակումները չեն տարածվի «Պակշ» ատոմակայանում նոր ատոմային երկու ռեակտորների կառուցման վրա, որը պետք է իրականացնի «Росатом»-ը։ Bloomberg-ն էլ, հղում անելով Լեհաստանի դեսպան Անդրեյ Սադոշին, գրել է, որ պատժամիջոցներ չեն սահմանվի նաև ալմաստներ արդյունահանող «Алроса» ընկերության վրա։

Լուսանկարը՝ iStock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter