
Կուտականի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել. ՊՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Կուտականի բնակիչները քիչ առաջ ահազանգել են, որ ադրբեջանական կողմը ժամը 9:00-ից հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ:
«Հետքը» կապ հաստատեց Կուտականի ղեկավար Մակիչ Թովմասյանի հետ, վերջինս նշեց, որ մեր հարցերին պատասխանել չի կարող և բոլոր հարցերով դիմենք Պաշտպանության նախարարություն։
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել։ Զոհեր և վիրավորներ չկան, այս պահի դրությամբ հրաձգություն չկա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել