HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սահմանային անցակետերում կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքներից նմուշառում չի իրականացվի

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) նախատեսում է սահմանային վերահսկողության շրջանակներում այլևս նմուշառում և լաբորատոր փորձաքննություն չիրականացնել կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքատեսակների համար։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ 

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, գործող կարգավորումը մի շարք ներմուծվող արտադրանքների ռիսկայնության միավորը հաշվարկելու ժամանակ տարբերակում չի դրել ըստ ապրանքատեսակի և անկախ ներմուծված ապրանքատեսակի քաշից նախատեսում է յուրաքանչյուր խմբաքանակից կատարել պարտադիր նմուշառում և իրականացնել լաբորատոր փորձաքննություն, որի պատճառով Տեսչական մարմինը ծախսում է մեծ ռեսուրսներ և խնդիրներ է ստեղծվում կարճ պիտանելիության ժամկետ ունեցող միս-մսամթերք, ձուկ-ձկնամթերք ներմուծողների համար։

Ըստ նախագծի հիմնավորման՝ լինում են դեպքեր, երբ ապրանքատեսակի պիտանելիության ժամկետը 5 օր է, իսկ համաձայն գործող կարգավորուների՝  լաբորատոր փորձաքննության իրականացման ժամկետը կարող է տևել մինչև 10 աշխատանքային օր, հետևաբար ներմուծված կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքատեսակները մինչև լաբորատոր փորձաքննության ավարտը կարող են դառնալ ժամկետանց, ուստի նպատակահարմար է կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքատեսակներից կատարել նմուշառում և իրականացնել լաբորատոր փորձաքննություն ոչ թե սահմանային պետական վերահսկողության, այլ Տեսչական մարմնի կողմից պարբերաբար իրականացվող մշտադիտարկումների ժամանակ։

Նախագիծը մշակել են Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակն ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Որոշման նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանության արժանանալու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter