
Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները Եվրո-2024-ի ընտրական փուլում
Ֆրանկֆուրտում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որի ընթացքում հայտնի դարձան նաև Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Եվրոյի ուղեգրերի համար պայքարում։
Հայաստանի հավաքականն ընդգրկված էր 3-րդ զամբյուղում, և վիճակահանության արդյունքներով՝ մեր ազգային ընտրանին հայտնվեց D խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականները։
Եվրո-2024-ի ընտրական փուլի վիճակահանությամբ ձևավորվեցին հետևյալ խմբերը․
Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Գերմանիայի 10 քաղաքներում, և որպես հյուրընկալող երկիր՝ Գերմանիան չի մասնակցել վիճակահությանը։ Եվրոպայի առաջնության ուղեգիր կնվաճեն որակավորման 10 խմբերի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, իսկ մյուս երեք ուղեգրերը կխաղարկվեն անցումային խաղերով և Ազգերի լիգայի խաղարկության արդյունքներով։
Եվրո-2024-ի որակավորման փուլը կմեկնարկի 2023 թվականի մարտին և կավարտվի նույն տարվա նոյեմբերին, իսկ անցումային խաղերը կկայանան 2024թ․ մարտին։
Մեկնաբանել