HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղրիմի կամրջին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ

ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ Ղրիմի կամրջի պայթյունի ժամանակ զոհվել է երեք մարդ։ Նախնական տվյալներով՝ խոսքը ավտոմեքենայում գտնվող անձանց մասին է, որը հայտնվել էր պայթած բեռնատարի մոտ։

ՔԿ փոխանցմամբ՝ ներկայումս ջրից դուրս է բերվել երկու զոհվածի մարմին՝ տղամարդ և կին, նրանց ինքնությունը պարզվում է։ 

Նաև նշվում է, որ քննիչները պարզել են բեռնատար ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, որի մեքենան պայթել էր կամրջի վրա։ «Դա Կրասնոդարի երկրամասի բնակիչ է, նրա բնակության վայրում սկսվել են քննչական գործողությունները։ Ուսումնասիրվում է ավտոմեքենայի շարժի երթուղին և համապատասխան փաստաթղթերը»,- հայտարարել է ՔԿ-ն։ 

Mash-ը գրում է, որ բեռնատարի սեփականատերը Կրանսոդարից Բորիս Յուսուբովն է, սակայն նրա հարազատները հայտարարել են, որ տղամարդը վաճառել էր իր ավտոմեքենան, սակայն նոր սեփականատերը մեքենան չէր վերագրանցել իր անունով։

Բեռնատարի վարորդի մասին ՔԿ հաղորդագրության մեջ որևէ նշում չկա։ Տեսագրությունների համաձայն՝ բեռնատարի վարորդը զոհվել է պայթյունի ժամանակ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա պայթյուն էր տեղի ունեցել։ Կամրջի ավտոմոբիլային հատվածի մի մասը հայտնվել էր ջրի մեջ։ Հրդեհի հետևանքով վնասվել էր երկաթուղու ավելի քան մեկ կիլոմետրանոց հատվածը (կամրջի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 19 կիլոմետր)։ 

Դեռևս որևէ կողմ չի ստանձնել պատասխանատվությունը կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի համար, սակայն նախօրեին Украинская правда-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, գրել էր, որ Ղրիմի կամրջի պայթեցումը Ուկրաինայի անվտանգության ծառայության գործողությունն է։

Լուսանկարը՝ AP Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter