HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ

Հոկտեմբերի 10-ին կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։

ԱԳՆ հաղորդմամբ, իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա, մասնավորապես, ընդգծել է այս ծանր ժամանակահատվածում կրթության շարունակականության ապահովման կարևորությունը, որը պահանջում է ինչպես ազգային զգալի ռեսուրսների ներդրում, այնպես էլ՝ միջազգային հանրության ներգրավվածությունը։

Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումների վրա, որոնք վկայում են ադրբեջանական հասարակությունում արմատացած հայատյացության ծայրահեղ բարձր մակարդակի մասին։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ անկախ տեխնիկական առաքելության ուղարկման նախաձեռնությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ափսոսանք է հայտնել Ադրբեջանի կողմից առաքելության շարունակական խոչընդոտման առնչությամբ և արձանագրել, որ վերջինս մերժում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության առաջարկը և զգուշանում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները կարող են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ականատեսը դառնալ։

Քրիստիան Տեր-Ստեփանյանը հույս է հատնել, որ գլխավոր տնօրենը կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ առաքելության ուղարկման ուղղությամբ։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի կողմից իրագործված և ընթացիկ փուլում գտնվող համատեղ մի շարք նախաձեռնություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter