HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար անվճար կրթության հնարավորություն կլինի մինչև 26 տարեկանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց համար անվճար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ընձեռել մինչև 26 տարեկանը։ Համապատասխան օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ 

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք 18-23 տարեկան այն անձինք են, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են: 

Գործող իրավակարգավորումներով՝ ներկայում բարձրագույն ուսումնական հաստատություն առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք կարող են անվճար հիմունքներով սովորել մինչև 23 տարեկանը լրանալը, սակայն հաշվի առնելով անձանց բանակ զորակոչվելու և վերադարձից հետո կրկին ուսումնառությունը շարունակելու հանգամանքը՝ երբեմն ստացվում է, որ ակամա տարիքային այդ սահմանաչափը (23 տարեկան) արդեն իսկ գերազանցվում է և քաղաքացին զրկվում է սոցիալական երաշխիքներից։

Ուստի առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում կընդլայնվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող զինվորական ծառայությունից վերադարձած, ինչպես նաև ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը 23 տարեկանից հետո, բայց ոչ ավել քան 26 տարեկանը։

Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter